Գործընկերության ծրագրեր 
Արվեստագետների փոխանակում – արտ ռեզիդենս 

Արվեստագետների փոխանակման կամ արտ-ռեզիդենս ծրագրերը արվեստագետներ, հետազոտողներ, համադրողներ հրավիրելու, վերջիններիս իրենց առօրյա միջավայրից դուրս նոր տպավորություններ առաջարկելու ձևեր են: 
Դրանք հնարավորություն են ստեղծում որևէ ստեղծագործ անհատի՝ տրվել ստեղծագործական նոր մտորումների, հետազոտությունների, նոր ձևով ներկայանալու համար: 
Դրանք, միևնույն ժամանակ, թույլ են տալիս անհատին ուսումնասիրել սեփական արվեստային պրակտիկան այլ արվեստային միջավայրում, հանդիպել նոր մարդկանց, օգտագործել նոր տպավորություններ: Այսպիսի փոխանակումները շեշտում են իմաստալից և բազմաշերտ մշակութային փոխանակման կարևորությունը և բազմազան մշակութային շերտերի փոխազդեցությունները: 

Իր ՆԵՍԹ արվեստագետների կացարան ծրագրի շրջանակներում Երևանի Ժաանակակից արվեստի ինստիտուտը սերտորեն համագործակցում է հետևյալ կազմակերպությունների հետ. 



Երևանի Ժամանակակից արվեստի ինստիտուտը համագործակցում է Հրանտ Դինք Հիմնադրամի հետ: Վերջինիս կրթաթոշակների և ճանապարհորդական դրամաշնորհներ ծրագրերի շնորհիվ մենք ընդունում ենք թուրք արվեստագետներ:

Կայք




Երևանի Ժամանակակից արվեստի ինստիտուտն ու Իսրայելի Էին Հոդ արվեստագետների համայնքը մշակել են արվեստագետների փոխանակման երկարաժամկետ ծրագիր, որի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Կայք