Մեր առաջարկը.
Անհատական կացարանը կարող է ունենալ տարբեր երկարություն՝ սկսած բլից այցելություններից մինչև մի քանի ամսվա կացություն: Երկարաժամկետ կացարանները ավելի խրախուսելի են: Մենք առաջարկում ենք հյուր արվեստագետի ներկայացում և ծանոթացում տեղական արվեստի դաշտի, ինչպես նաև կենվորի մշակութային/հետազոտական բնագավառի փորձագետների հետ: Առաջարկում ենք նաև կենվոր-արվեստագետի հետազոտություն/ծրագրի արդյունքների ցուցադրություն բաց ձևաչափով՝ սկսած փոքր ներկայացումից մինչև մեծ ցուցադրություն:
Մեր ակնկալիքը.
Ակնկալվում է, որ մեր հյուր-արվեստագետը մեզ հետ կկիսի տեղի դաշտի հետ կապված իր դիտարկումների արդյունքները: Ձևաչափի որոշումը (ներկայացում, ցուցադրություն, պերֆորմանս, ցուցադրություն, մանիֆեստ, կինոդիտում, ընթրիք և այլն) թողնվում է արվեստագետի ընտրությանը:
Ֆինանսավորում.
Դիմորդները իրենք պիտի վճարեն բնակության վարձը, որը ներառում է վարձույթը, կոմունալ վճարումները և վարչական օժանդակությունը: Նեսթի թիմը պատրաստ է աջակցել եկող արվեստագետին նամակներով, որոնք կօգնեն նրան՝ տարբեր հիմնադրամներ դիմելու դեպքում:
Վճար.
Ինչպես դիմել.
Խնդրում ենք մեզ ուղարկել նամակ, Ձեր նախագծի առաջարկը, ինչպես նաև Ձեր կենսագրությունն ու պորտֆոլիոն: Դիմումի գործընթացը շարունակական է, սակայն մենք խորհուրդ ենք տալիս դիմել վաղաժամ՝ ապահովելու համար Ձեզ համար ցանկալի ժամանակաշրջանը: